Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2019 թվականի մաքուր համայնք է ճանաչվել Թալին համայնքը

11.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված միջոցառման ընթացքում տեղի ունեցած «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխության ժամանակ Արագածոտնի մարզի Թալին համայնքը հաղթող է ճանաչվել «Մաքուր համայնք 2019» անվանակարգում:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2006 թվականից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ:
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին մաքուր պահել մեր երկիրը. աղբ չթափե՛լ հասարակական վայրերում, փողոցներում, բակերում: Աղբը նետելով բացառապես դրա համար նախատեսված վայրերում՝ մենք կարճ ժամանակահատվածում կունենանք մաքուր երկիր: Եկեք միասնաբար պայքարենք աղբի կուտակման դեմ: Օրինակ ծառայենք շրջապատին՝ ակտիվ մասնակցություն ունենալով Հայաստանում կազմակերպվող համապետական շաբաթօրյակներին: Հիշե՛ք՝ աղբի տեղը աղբամանն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:25:17