Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետը մասնակցել է ՏԿԵ նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցությանը

06.11.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետների մասնակցությամբ երկշաբաթյա պարբերականությամբ անցկացվող աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող խնդիրները և օրակարգում ընգրկված այլ հարցեր։
Կարևորելով մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումների վերացման և ոլորտում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը` նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։
Խոսվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորության մասին։
Նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել նաև համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիայի ծրագրերի շինաշխատանքներում որակական նորմատիվների և ժամկետների պահպանման, օրակարգում ընդգրկված այլ հարցերից բխող հանձնարարականների կատարման վրա։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14