Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ազգի անվանի ներկայացուցիչ, մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանի վաղաժամ մահվան կապակցությամբ
03.11.2019

Ցավով տեղեկացա, որ վաղաժամ կյանքից հեռացել է մեր բարեկամ եզդի ազգի մեծանուն և պատվարժան զավակ Միրզա Սլոյանը:
Միրզա Սլոյանը զգալի ավանդ է ունեցել հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ամրապնդման, եզդիների հոգևոր արժեքների և ազգապահպանության գործում: Նրա ջանքերով ու նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվել և մոտ մեկ ամիս առաջ օծվել է եզդիական ամենամեծ սրբավայրը՝ «Տաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարը:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հայաստանում եզդիական համայնքին, աշխարհի եզդիներին: Կիսում եմ Միրզա Սլոյանի ընտանիքի ու հարազատների խորը վիշտը:
Միրզա Սլոյանի հիշատակը մշտապես վառ կմնա մեր հուշերում՝ որպես արժանավոր, բարեհոգի մարդ, որպես հայ ժողովրդի բարեկամ: