Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Արագածոտնի մարզպետի մոտ

01.11.2019

Քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի համաձայն այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելության գրանցված 34 քաղաքացիները մարզպետ Դավիթ Գևորգյանին ներկայացրել են հողային, սեփականության իրավունքին առնչվող խնդիրների իրավական աջակցության բնույթի հարցեր, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում իրենց խնդիրները: Բարձրացվել են նաև աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ հարցեր:
Մարզպետը լսել է քաղաքացիներին, քննարկել է նրանց դիմումների ուսումնասիրության արդյունքները, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետամուտ լինել բոլոր խնդիրների՝ օրենքի շրջանակներում լուծմանը:
Դրամական օգնության դիմում ներկայացրած քաղաքացիներին տրամադրվել է 1մլն 220հազար դրամ ֆինանասական աջակցություն:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36