Նորություններ
Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր
14.10.2019

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ստորագրեցին հուշագիր, որով ազդարարվեց ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի համագործակցության պաշտոնական մեկնարկը:
Հուշագրի համաձայն Արագածոնտնի մարզում կկազմակերպվեն վեբ ծրագրավորման, ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ՏՏ ոլորտի սկսնակ ձեռներեցներին աջակցության ցուցաբերման ծրագրեր, որոնք կնպաստեն Արագածոտնի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:
Ծրագրին դիմելու և մանրամասն տեղեկատվության համար զանգահարեք 094 034 034 հեռախոսահամարով: