Նորություններ
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողով
08.10.2019

Հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը:
Համաժողովի ընթացքում կներկայացվի մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:
Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին կներկայացվեն գործարար ծրագրեր, միջոցառումը կուղեկցվի մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ:
Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:
Բոլոր լրատվամիջոցներին ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հրավիրում է լուսաբանման: