Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2019


Թանկագի՛ն ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ:
Այս տոնը հրաշալի առիթ է ձեզ մեծարելու և գնահատանքի խոսքեր հղելու:
Վաղվա կիրթ ու զարգացած հասարակություն ունենալն այսօր ձեր ձեռքերում է: Ձեզ է վստահված սերունդների կրթության, դաստիարակության, մարդ տեսակի ձևավորման և արժանապատիվ քաղաքացու կերտման պատասխանատվությունը:
Սիրելի՛ մանկավարժներ, ձեր աշխատանքն ու անմնացորդ նվիրումը միմիայն հարգանքի են արժանի, ձեր փոխանցած գիտելիքներն ու խորհուրդները ձեր սաների հետագա ձեռքբերումների հիմքն ու երաշխիքն են:
Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, երջանկություն և բազմաթիվ հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14