Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի հիվանդանոցը վերանորոգված և կահավորված վիրահատարաններ և հետվիրահատական խմանքի բաժանմունք ունի

04.10.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս, Հայկական բժշկական առաքելության ղեկավար Պերճ Աբգարյանի համագործակցության արդյունքում Աշտարակի բժշկական կենտրոնն արդեն ունի հիմնովին վերանորոգված և կահավորված վիրահատարաններ և հետվիրահատական խմանքի բաժանմունք:
Աշտարակի բժշկական կենտրոնի բարեկարգումն իրականացվել է Ֆրեզնոյի հայ համայնքի, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներ Մաթիաս Մաթոյանի, Ջոն և Լորրի Գահվեջյանների և նրանց դստեր՝ Քերրի Գահվեջյանի հանգանակությամբ:
Բաժանմունքի պաշտոնական բացման արարողությունը կայացավ այսօր: Ներկա էին մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, բարերարներ Մաթիաս Մաթոյանը, Քերրի Գահվեջյանը և այլ հյուրեր:
Ծրագրի շրջանակներում ծախսվել է ավելի քան 500 հազար դոլար: Հիմնանորոգվել է երկու վիրահատարան, կառուցվել են սանհանգույցներ, հանդերձարաններ, ախտահանման կաբինետ, ամերիկյան ստանդարտներին համապատասխան ինտենսիվ թերապիայի սենյակ: Վիրահատական ողջ բաժանմունքը վերազինվել է բժշկական գործիքներով և տարատեսակ սարքավորումներով: Հիվանդանոցին է տրամադրվել ռենտգեն ապարատ, լապարոսկոպ սարքերի հավաքածու, մահճակալներ և այլ գույք:
Ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջայց կատարեցին հիվանդանոցում, ծանոթացան վերանորոգման և վերազինման արդյունքներին:
Հիվանդանոցին ցուցաբերած աջակցության համար մարզպետ Դավիթ Գևորգյանը պատվոգրեր է հանձնել և երախտիքի խոսք է հղել բարերարներին և բոլոր այն մարդկանց, ում ջանքերով Աշտարակի հիվանդանոցն օր-օրի ոտքի է կանգնում:
Մարզի բոլոր բուժհաստատությունները մարզպետի անմիջական հսկողության և ուշադրության ներքո են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42