Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բժշկական խումբը՝ «Աշտարակի բժշկական կենտրոն»-ում

02.10.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս, Հայկական բժշկական առաքելության ղեկավար Պերճ Աբգարյանի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բժշկական խումբը մինչև հոկտեմբերի 4-ը «Աշտարակի բժշկական կենտրոն»-ում կիրականացնի անվճար հետազոտություններ, խորհրդատվություն, վիրահատություններ, կմատուցի ստոմատոլոգիական և այլ բժշկական ծառայություններ:
Նախապես հերթագրված 150 քաղաքացիներն այժմ հետազոտվում են վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի, թերապևտի, ուռուցքաբանի, մանկաբույժի, ատամնաբույժի և սրտաբանի կողմից։ Վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում հիվանդներն անվճար վիրահատվում են:
Վաղը` հոկտեմբերի 3-ին, «Աշտարակի բժշկական կենտրոն»-ում հայտարարված է անվճար ատամնաբուժական ծառայության օր, որի ընթացքում Հայկական բժշկական առաքելության շրջանակներում մարզ ժամանած ատամնաբույժը կմատուցի անվճար ատամնաբուժական ծառայություններ:
Ատամնաբուժական ծրագրից օգտվել ցանկացողներն այսօր և վաղը կարող են դիմել «Աշտարակի բժշկական կենտրոն»:
Ֆրեզնոյի հայ համայնքի և պատվո հյուպատոս Պերճ_Աբգարյանի հետ համագործակցությունը այսքանով չի սահմանափակվում: Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների հանգանակությամբ Աշտարակի հիվանդանոցի վիրահատարանի և հետվիրաբուժական բաժանմունքի վերանորոգման արդյունքները կներկայացնենք շուտով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17