Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանում ներկայացվեց գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը

02.10.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի վերաբերյալ աշխատանքային հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին ծիրանի և խաղողի այգիներ ունեցող ավելի քան 70 գյուղատնտեսներ՝ մարզի 20 համայնքներից: Համայնքների և մասնակից ֆերմերների ընտրությունը կատարելիս հաշվի էր առնվել այգեգործների՝ ծրագրին առավել համապատասխան լինելը:
Սեպտեմբերի 30-ից Հայաստանի #Հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղողի և ծիրանի այգիների համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը:
Հանդիպման ընթացքում Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության, KfW գերմանական զարգացման բանկի հայաստանյան ծրագրերի և խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները ծանոթացրել են ծրագրի հիմնական ուղղություններին, դիմելու կարգին, ինչպես նաև ագրարային բնագավառում ապահովագրության ներդրման կարևորությանն ու արդյունավետությանը:
Հանդիպման ավարտին ոլորտի պատասխանատուները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները պատասխանել են համայնքների ղեկավարների և ֆերմերների հարցերին:
Մանրամասն տեղեկությունների համար շահագրգիռ անձինք կարող են դիմել Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4, հեռ. (0232)33025/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14