Նորություններ
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է
01.10.2019
Արագածոտնի մարզում ապրում է մեկ դարը բոլորած չորս բնակիչ, որոնցից ամենատարեցը 109, իսկ ամենաերիտասարդը՝ 100 տարեկան է:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ հարյուրամյակը տոնած բնակիչներին տրամադրվել է դրամական աջակցություն:
Մարզպետի նախաձեռնությամբ նրանց այսօր այցելել են մարզպետարանի սոցիալական ապահովության ոլորտի պատասխանատուները, շնորհավորել և նրանց են հանձնել խորհրդանշական նվերները:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը շնորհավորում է բոլոր պապիկներին ու տատիկներին, մաղթում առողջություն, բարեկեցություն, ընտանեկան հարկի տակ խաղաղ և անհոգ ծերություն՝ շրջապատված հարազատների, թոռների ու ծոռների սիրով ու ջերմությամբ: