Նորություններ
Բարեգործական հերթական ծրագիրը՝ Արագածոտնի մարզում
23.09.2019
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր մարզի սոցիալապես անապահով 80 ընտանիքի տրամադրվեց հագուստ, կոշիկներ, օպտիկական ակնոցներ, խաղալիքներ, կենցաղային իրեր և առաջին անհրաժեշտության պարագաներ պարունակող փաթեթներ:
Մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ նախապես կազմվել էին շահառուների ցուցակները՝ ընդգրկելով բազմազավակ, զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների և միայնակ թոշակառուների: