Նորություններ
Վեբ ծրագրավորման և Python ծրագրավորման լեզվի 8 ամսյա դասընթաց` Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում
12.09.2019

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Արագածոտնի մարզպետարանի հետ, սկսում է Վեբ ծրագրավորման և Python ծրագրավորման լեզվի 8 ամսյա դասընթաց Աշտարակ քաղաքում:
Մասնագիտական առարկաներին զուգահեռ բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:
Ամսավճարը՝ 10․000 ՀՀ դրամ:
Դասընթացը հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի Սեպտեմբերի 27-ը ներառյալ։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Դասընթացներին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.gitc.am/regions/aragatsotn
Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 094 034 034 հեռախոսահամարով։