Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզի 31 համայնքում իրականացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը
11.09.2019

2019 թվականի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն-ՀՀ Արագածոտնի մարզպետարան-համայնքներ սերտ համագործակցության արդյունքում հաստատվել է 1.8մլրդ դրամ ընդհանուր արժեքի 56 սուբվենցիոն ծրագիր, որոնք իրականացվում են Արագածոտնի մարզի 31 համայնքներում (ևս 1 ծրագիր գտնվում է փաստաթղթերի լրամշակման գործընթացում):
2018 թվականին մարզի 17 համայնքում իրականացվել է 448մլն դրամ ընդհանուր արժեքով 24 սուբվենցիոն ծրագիր:
Այսպիսով, 2019 թվականի Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրին մասնակից համայնքների թիվն աճել է 15-ով, ծրագրերի թիվը՝ 33-ով, իսկ ֆինանսավորումը՝ 1.3 միլիարդ դրամով: