Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

06.09.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 33 քաղաքացի:
Բնակիչների կողմից ներկայացվել են սեփականության իրավունքին, աշխատանքային, առողջապահության, սոցիալական և անձնական բնույթի այլ հարցեր:
Հողային հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը մարզպետը քննարկել է ոլորտային պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի հետ՝ վերջինիս հանձնարարելով օրենսդրության շրջանակներում աջակցել դրանց լուծմանը:
Բարձրացված մյուս խնդիրների մի մասը լուծվել է անմիջապես ընդունելության ժամանակ, դրամական օգնության դիմում ներկայացրած քաղաքացիներին էլ տրամադրվել է ֆինանսական աջակցություն:

Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14