Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ
03.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
1. Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին (զեկ. ՖՍՏԶ վարչության պետի պաշտոնակատար՝ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ):
2. 10 հազար և ավել բնակչություն ունեցող համայնքներում ավագանու նիստերի առցանց հեռարձակումների կազմակերպման մասին (զեկ. ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հ. ԱՍԱՏՐՅԱՆ):
3. Համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի մասին (զեկուցող` քաղաքաշինության վարչության պետ Ա. ԴԱՎԱՅԱՆ):
4. Մարզի համայնքներում գյուղատնտեսության հետ կապված ընդհանուր բնույթի աշխատանքների մասին (Զեկուցող՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ):
5. Հայտարարություններ՝
- ՀՀ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Հ. ԱՍԼԱՆՅԱՆ
1. Համայնքներում զինապարտների գրանցամատյանների վարման մասին:
2. Աշխատող պահեստազորայինների և զորակոչային տարիքի պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց ցուցակների մասին:
- ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ պետ Է. ԳԱԼՍՏՅԱՆ
- Մարզի տարածքում հրդեհների կանխարգելման աշխատանքների մասին: