Նորություններ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԻՆ
03.09.2019

Սեպտեմբերի 7-ին բոլորին հրավիրում ենք Աշտարակ քաղաք՝ մասնակցելու «Ոսկեհատ» գինու փառատոնին:
Փառատոնի ծրագրում ընդգրկված է հայկական էթնիկ երգ, երաժշտություն, վարպետության դասեր, ընտանեկան մարաթոններ, մրցանակաբաշխություն, մանկական ծրագիր, համեղ սնունդ և անսահմանափակ գինի:
Փառատոնը կուղեկցվի Արամ MP3-ի, Վիգեն Հովսեփյան էթնո բենդի և այլ սիրված ու ճանաչված արտիստների կատարումներով:
Անվճար ուղևորափոխադրում՝ Հանրապետության Հրապարակից (ժամը 16:00-ից, հետադարձը Աշտարակից՝ 22:00-ից, 060-655-889):