Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ
23.08.2019

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։
Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է ինքնիշխան պետություն՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:
Շնորհավորում եմ համայն հայությանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։
Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ազատ ու անկախ հայ ժողովուրդը, որ օր-օրի շենացնում և շենացնելու է մեր հայրենիքը: