Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածավան համայնքում սուբվենցիոն ծրագրով մանկական այգի է կառուցվում

20.08.2019

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում ընթանում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող մանկական այգու շինարարական աշխատանքները:
Ծրագրի արժեքը 15մլն 600հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 5մլն 460 հազար դրամ է, համայնքի մասնակցությունը՝ 10մլն 140հազար դրամ:
Այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, կտեղադրվեն խաղային ատրակցիոններ, նստարաններ, մարզասարքեր, ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:Այգում նախատեսվում է տեղակայել նաև բացօթյա սրճարան և կինոթատրոն, կիրառվելու են ջրային լուծումներ:
Սուբվենցիոն ծրագրով 2019 թվականին Արագածավան խոշորացված համայնքի բնակավայրերում կիրականացվեն նաև ասֆալտապատման և գիշերային լուսավորության համակարգի կառուցման ծրագրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35