Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագով Կարբիում վերանորոգվում է ներհամայնքային 7 ճանապարհ

16.08.2019

2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում և ասֆալտապատվում են Արագածոտնի մարզի Կարբի համայնքի ճանապարհները:
Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատման և կապիտալ նորոգման աշխատանքներ իրականացնել ներհամայնքային 7 փողոցներում: Դրանք ներառում են Մ3 միջպետական մայրուղին համայնքին կապող բոլոր նրբանցքները: Հիմքից կառուցվում է մայրուղուց դեպի գյուղ տանող 1 նոր ճանապարհ:
Փողոցի բարեկարգման ծրագրի արժեքը 29 մլն 158 հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը 14 մլն 579 հազար դրամ է, նույնքան էլ համաֆինանսավորվելու է պետական բյուջեից:
Սուբվենցիոն ծրագրով այս տարի Կարբի համայնքում իրականացվելու են նաև գիշերային լուսավորության համակարգի ընդլայնման և խմելու ջրի պոմպակայանի կապիտալ նորոգման աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:05:37