Նորություններ
2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում և ասֆալտապատվում են Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի փողոցները
01.08.2019

2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում և ասֆալտապատվում են Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի փողոցները:
1280 մետր ճանապարհի բարեկարգման և կապիտալ նորոգման ծրագրի արժեքը 30մլն 900հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 13մլն 905հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 16մլն 995հազար դրամ:
Սուբվենցիոն ծրագրով այս տարի ընդլայնվելու է նաև Օհանավանի գիշերային լուսավորության ցանցը:
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր: