Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապարան համայնքում ներկայացվել է «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քաղաքացու բյուջե» նախաձեռնությունը

19.07.2019

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մասնակցությամբ այսօր Ապարանի քաղաքային այգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քաղաքացու բյուջե» նախաձեռնությունը:
Ծրագիրն իրականացվելու է խոշորացված համայնքներում՝ նպատակ ունենալով հզորացնել Հայաստանի խոշորացված համայնքների, ԵՄ-ի և տարածքային գործընկերների միջև կանոնավոր համագործակցությունը, բարձրացնել քաղաքացիների դերն ու մասնակցությունը խոշորացված համայնքների զարգացման գործընթացում՝ նախ և առաջ «Քաղաքացու բյուջե» նախաձեռնության միջոցով, մշակել համայնքային փորձնական ծրագրեր, մասնավորապես զբոսաշրջության և բացօթյա ժամանցի ոլորտում։
Հայաստանի խոշորացված բոլոր համայնքներում բնակիչները հնարավորություն կունենան համայնքային փոքր ծրագրերի համար գաղափարներ առաջարկել, քննարկել և ավելին իմանալ մասնակցային բյուջետավարման մասին։ Նախաձեռնող խմբերի կողմից ներկայացված և հավանության արժանացած ծրագրերը կստանան մինչև 3000 եվրո ֆինանսավորում՝ գաղափարն իրագործելու համար:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջույնի խոսքում ընդգծել է քաղաքացու դերը և գիտակցումը համայնքում առկա խնդիրների լուծման գործում. « Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու գիտակցության և ապրելակերպի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, քաղաքացին իր համայնքում դարձել է ավելի պահանջատեր, էլ ավելի մտահոգ իր համայնքի ապագայով, համայնքի խնդիրների լուծմամբ, ինչը մեզ միայն ուրախացնում է: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ կառավարություն-#ՏԻՄ -բնակիչ եռակողմ կապը լինի ավելի ամուր և ավելի արդյունավետ: Այդ համատեքստում շատ եմ կարևորում նմանատիպ ծրագրերի իրականացումը: Քաղաքացին նախ և առաջ պետք է պատկերացնի ինչպես լուծել խնդիրը, իմանա խնդրի լուծումը պետական որ օղակն է իրականացնելու, և գիտակցի, թե հենց ինքը՝ բնակիչը, ինչ կարող է անել խնդրի լուծման համար: Լիահույս եմ, որ մենք վաղը ունենալու ենք ավելի կայուն, հզոր և զարգացած համայնքներ:»,-ասել է մարզպետը:
Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերից Ապարանժամանած նախաձեռնող խմբերը ներկայացրել են իրենց գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ իրենց պատկերացումները:
Միջոցառումը եզրափակվել է համայնքների շնորհալի սաների երգ ու պարի կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36