Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետը մասնակցել է ՀՀ ՏԿԵՆ-ում կայացած աշխատանքային խորհրդակցությանը

16.07.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է  հերթական աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարար Պապիկյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով կամ 3,6 տոկոսով։ Միաժամանակ նախարարը մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրություններ անցկացնել ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքներում, բացահայտել դրանց պատճառները և ներկայացնել խնդրի հաղթահարման համակարգային լուծումներ։
Խոսելով հանրապետության ներմարզային և միջմարզային երթուղային ցանցում առկա խնդիրների մասին՝ նախարարը նկատել է, որ միասնական երթուղային ցանցի ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է հստակեցնել ուղևորահոսքի ծավալները։
Երկրում իրականացվող խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ՀՀ մարզերի տարբեր համայնքներում մեկնարկած շինարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և դրանք կյանքի կոչելու նպատակով նախարարը մարզպետներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով համայնքներին տեխնիկական, մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ տեղերում նախագծերի մշակման աշխատանքների գործում։

Աղբյուրը՝ mtad.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14