Նորություններ
Արագածոտնի մարզի բուժհաստատություններում վճարովի ծառայությունների 75% աճ է գրանցվել
16.07.2019

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի բժշկական կենտրոններում և Ծաղկահովիտի առողջության կենտրոնում մատուցված վճարովի ծառայությունների 75% աճ է գրանցվել:
Նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է 109.964.200 ՀՀ դրամ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 62.702.700 դրամի դիմաց: Աճը կազմել է 47.261.500 դրամ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վճարովի ծառայությունների աճը պայմանավորում է քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմամբ, վերազինմամբ, նոր ծառայությունների ավելացմամբ, ինչպես նաև թե՛ շենքային, թե՛ բուժհաստատություններում տիրող մթնոլորտի բարելավմամբ:
Ոլորտում իրականացված կարևորագույն բարեփոխումներից է մատուցված ծառայությունների դիմաց վճարումները բացառապես դրամարկղերում կատարելը: Այսպիսով կրճատվել է ստվերային շրջանառությունը, ինչպես նաև այցելուներն ազատվել են բժշկական հաստատություններում լրացուցիչ կասկածելի վճարումներ կատարելուց:
Մարզի բոլոր բուժհաստատությունները մարզպետի անմիջական հսկողության և ուշադրության ներքո են: