Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր Ամանոս համայնքում հիմնվում է մանկապարտեզ

15.07.2019

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքում հիմնվել է մանկապարտեզ: Համայնքապետարանի վարչական շենքից մի հատված վերանորոգվել է, նոր մուտք է առանձնացվել:
Ծրագրի իրականացման համար հատկացվել է 8 մլն 690 հազար դրամ, որից համայնքի մասնակցությունը կազմել է 5 մլն 530 հազար դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 3 մլն 160 հազար դրամ:
2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավարտին հասցնել մանկապարտեզի ամբողջական կառուցման աշխատանքները:
Շինարարական աշխատանքների երկրորդ փուլի համար հատկացվել է ևս 12 մլն դրամ, որից 6 մլն կազմել է համայնքի ներդրումը, իսկ 6 մլն դրամ տրամադրվելու է պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարվող համաֆինանսավորման միջոցով:
Մանկապարտեզի կառուցումից հետո 45 երեխաներ հնարավորություն կունենան հաճախել վերանորոգված ու հարմարավետ նախադպրոցական հաստատություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14