Նորություններ
«Չիվնինգ» կրթաթոշակի ծրագիր
11.07.2019
Հուլիսի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված տեղեկատվական հանդիպման ընթացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչները Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում ներկայացրել են «Չիվնինգ» կրթաթոշակի ծրագիրը:
«Չիվնինգ»-ը հնարավորություն է տալիս մեկ տարվա մագիստրոսական ծրագրով ուսանել Միացյալ Թագավորության ցանկացած ԲՈւՀ-ում:
Կրթաթոշակի համար դիմել կարող են բարձրագույն կրթությամբ, երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիները: Կամավորական աշխատանքային փորձը ևս հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ: Շահառուներին առաջադրված չէ որևէ տարիքային սահմանափակում:
Կրթաթոշակը ներառում է ուսանողների թռիչքի, կեցության և ուսման վարձավճարների հետ կապված բոլոր ծախսերը: Ծրագիրը ֆինանասավորվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության կողմից:
Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիվեցին և հարցերին պատասխանեցին «Չիվնինգ» ծրագրի շրջանավարտները:
Ծրագրին դիմելու համար՝ ➡️https://www.chevening.org/
Վերջին թարմացումը՝ 2025-03-10 13:18:39