Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում կայացել է Արվեստի միջազգային փառատոն

02.07.2019

Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում գտնվող «Բրուտագործության կենտրոնում» կայացավ Արվեստի միջազգային փառատոնի փակման և ցուցադրությունների բացման հանդիսավոր արարողությունը:
Ցուցադրությունը դիտելու նպատակով Տեղեր էին ժամանել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, Հայաստանի նկարիչների միության անդամներ, նկարիչներ, արվեստի գործիչներ և այլ հյուրեր:
Հունիսի 19-ից մեկնարկած Արվեստ միջազգային փառատոնը Հայաստանում է կազմակերպվել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի շրջանակներում, Գդանսկի հայերի միության կողմից՝ Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանի ջանքերով:
Աշխարհի 6 երկրից ժամանած 16 նկարիչներ շուրջ 10 օր ապրել և ստեղծագործել են Տեղեր գյուղում՝ իրենց կտավներում պատկերելով Հայաստանն իրենց աչքերով: Տասնօրյա սիմպոզիումի ընթացքում նրանք նաև հասցրել են ծանոթանալ գյուղի արքուբարքին և սովորույթներին:
Նկարիչները նշել են, որ Հայաստանի բարձունքում, Արագածոտնի_մարզի գողտրիկ վայրում գտնվող գյուղը շատ են հավանել և ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ:
Միջազգային փառատոնի շրջանակում միջոցառումները կշարունակվեն Լեհաստանում:
Մեկնելով Լեհաստան՝ նկարիչները մի քանի ցուցադրություններ կկազմակերպեն նաև այնտեղ, կտավներով կպատմեն Տեղերի մասին, կկիսվեն Հայաստանից ստացված տպավորություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36