Նորություններ
Հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված ևս 10 ծրագիր
21.06.2019

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզիցներկայացված ևս 10 ծրագիր:
v.Աշնակ համայնքի «Խմելու ջրագծի հիմնանորոգում» ,
v.Ներքին Բազմաբերդ համայնքի«Ոռոգման ցանցի կառուցում» ,
v.Աշտարակ համայնքի «Հին շուկայի տարածքում պուրակի կառուցում, քաղաքային զբոսայգու բարեկարգում»,
v.Աշտարակ համայնքի «Բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում»,
v.Թալին համայնքի «Գորկու և Չարենցի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում»,
v.Սասունիկ համայնքի «31 փողոցի վերջին հատվածի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում»,
v.Փարպի համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում»,
v.Ներքին Բազմաբերդ համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում» ,
v.Ոսկեհատ համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում» ,
v. Թալին համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում» :
Նշված համայնքների ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:
Ընդհանուր առմամբ ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված է 57 ծրագրային հայտ, որոնցից 25-ն արդեն հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև սուբվենցիոն մյուս ծրագրերը:
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: