Նորություններ
Ապարանում ընթացող քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումի պաշտոնական փակումը տեղի կունենա հունիսի 20-ին
18.06.2019

Ապարանում ընթացող քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումի պաշտոնական փակումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ ժամը 15:00-ին, «Վերածնունդ» հուշահամալիրի քանդակների պուրակում:
Տարվա ամենամասշտաբային միջազգային քանդակագործության սիմպոզիումը այս տարի ընտրել է «ԱՊԱԳԱՅԻ ՇԱՐԺՎՈՂ ԱՐՎԵՍՏ» խորագիրը, որն Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում համախմբել է 22 արվեստագետների աշխարհի 16 երկրներից:
Սիրով հրավիրում ենք բոլորին: