Նորություններ
Ապարանում ընթացող միջազգային սիմպոզիումի մասնակից Ֆահադ Ալ Հաջրին ներկայացնում է Քուվեյթը
17.06.2019

ՖԱՀԱԴ ԱԼ ՀԱՋՐԻՆ Ապարանում ընթացող միջազգային սիմպոզիումի Քուվեյթի ներկայացուցիչն է։ Ֆահադը մասնագիտությամբ իրավաբան է, միևնույն ժամանակ մշակութային գործիչ, արվեստի նվիրյալ:
2017 թվականին Քուվեյթի առաջին միջազգային սիմպոզիումի կազմակերպիչն է, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոնների, սիմպոզիումների:
Քուվեյթում կազմակերպած սիմպոզիումի ժամանակ ստացել է Կրեատիվության մրցանակ:
Փայտի համաշխարհային օրվան նվիրված փառատոնի 3-րդ տեղի մրցանակակիրն է, որն անց է կացվել ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍՈՒՄ: