Նորություններ
Ապարանյան սիմպոզիումի կին մասնակիցներից է քանդակագործ Աննիկետինի Մադիանը
17.06.2019

Ապարանյան սիմպոզիումի կին մասնակիցներից է ԱՆՆԻԿԵՏԻՆԻ ՄԱԴԻԱՆԸ, ով ներկայացնում է ՄԱԼԱԶԻԱՆ:
Աննիկետինին ունի քանդակագործության համալսարանական կրթություն:
2016 թվականի ասիական անկախ երկրների արվեստի գործիչների փառատոնի 30 մրցանակակիրներից մեկն է:
2018 թվականին մասնակցել է «Ապագայի կանայք» խորագրով մրցույթ-փառատոնին՝ դառնալով մրցանակակիր:
Մալազիայի ներկայացուցիչը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է տարբեր երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների, սիմպոզիումների:
Նրա աշխատանքները հիմնականում փայտով են, սակայն Ապարանում Աննիկետինին աշխատում է քարի վրա՝ փորձելով հայաստանյան տուֆը վերածել մալազիական զարդանախշի: