Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

14.06.2019


ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների ընդունելության գրանցված 27 բնակչի:
Քաղաքացիների կողմից բարձրացվել են սեփականության իրավունքի, քաղաքաշինական, գյուղատնտեսության, մշակութային, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Մարզպետը քննարկելով բնակիչների խնդիրները՝ իր իրավասության ներքո գտնվող հարցերի մի մասին լուծումներ է տվել ընդունելության պահին, մյուս հարցերի լուծման վերաբերյալ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին տվել է հանձնարարականներ:
Դրամական օգնության դիմում ներկայացրած քաղաքացիներին տրամադրվել է ընդհանուր 600.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14