Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված 15 ծրագիր

14.06.2019

Այսօր ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված 15 ծրագիր:
Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, լուսավորության համակարգի կառուցման, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման, խաղահրապարակներիկառուցման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:
*Բյուրական համայնքի «Խմելու ջրագծի հիմնանորոգում» ,
*Արտաշավան համայնքի «Խմելու ջրագծի հիմնանորոգում և ջրաչափերի տեղադրում» ,
*Կարբի համայնքի «Խմելու ջրի պոմպակայանի վերանորոգում» ,
*Արագածոտն համայնքի «Ոռոգման ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգում, քայքայված հատվածների նորոգում» ,
*Օշական համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում» ,
*Կարբի համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում » ,
*Արագածոտն համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում » ,
*Արուճ համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում» ,
*Օշական համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում» ,
*Օհանավան համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում» ,
*Բյուրական համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում» ,
*Կարբի համայնքի «Գլխավոր ճանապարհի լուսավորության ցանցի ընդլայնում» ,
*Արագածավան համայնքի «Մանկական խաղահրապարակի կառուցում»,
*Բյուրական համայնքի «Մանկական խաղահրապարակի կառուցում» ,
*Բյուրական համայնքի «Ցանկապատերի կառուցում»:
Նշված համայնքների ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:
Ընդհանուր առմամբ ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված է 57 ծրագրային հայտ:
Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև սուբվենցիոն մյուս ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34