Նորություններ
Ջոյ Հեյլենը Ապարանում ընթացող քանդակագործության միջազգային սիպմոզիումի մասնակիցներից է
13.06.2019

ՋՈՅ ՀԵՅԼԵՆԸ միջազգային սիմպոզիումի կին մասնակիցներից է, ով աշխատում է երկաթյա թիթեղներով:
Ջոյը հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո:
Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի խոշոր և մշակութային քաղաքներում: Այժմ Փարիզում ընթանում է նրա աշխատանքների ցուցադրությունը:
Ջոյ Հեյլենի աշխատանքները զարդարում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը:
Ավստրալիայում գտնվող ամենամեծ քանդակի հեղինակը Ջոյն է: Արվեստագետի աշխատանքներին անդրադարձել են հայտնի ամսագրեր, հեռուստատեսություններ, այդ թվում` CNN-ը:
Ջոյը հետաքրքրված է տարբեր ազգերի պարերով, երաժշտությամբ, սովորություններով, խոհանոցով: Նշենք, որ աշխարհահռչակ քանդակագործը հիացած է Հայաստանով, հայկական արվեստով, ապարանյան կոլորիտով: