Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի բժշկական կենտրոնը Կարբի համայնքում կազմակերպել է «Բաց դռների օր» ծրագիրը

13.06.2019

Հունիսի 12-ին «Աշտարակի բժշկական_կենտրոն» ՓԲԸ-ի կողմից Կարբիի բժշկական ամբուլատորիայում կազմակերպվել է «Բաց դռների օր»:
Բժշկական կենտրոնի մասնագետների կողմից զննման է ենթարկվել Կարբի համայնքի ավելի քան 100 բնակիչ, կատարվել են ուլտրաձայնային, լաբորատոր և այլ հետազոտություններ:
Միջոցառման նպատակը գյուղական համայնքներում բնակչությանը ոչ միայն մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն է, այլև անհրաժեշտության դեպքում բուժումն անվճար հիմունքներով կազմակերպելը և բժշկական ամբուլատորիաների հետ համագործակցության ապահովումն է:
«Բաց դռների օր» ծրագիրը նախատեսվում է անցկացնել Աշտարակի տարածաշրջանի բոլոր ամբուլատորիաներում:
Հաջորդ նման միջոցառումը կկազմակերպվի հունիսի 19-ին՝ Արուճի բժշկական ամբուլատորիայում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 10:10:31