Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բելգիահայ Արա Բադալյանը ապարանյան քանդակագործական սիմպոզիումին մասնակցում է 2-րդ անգամ

13.06.2019


ԱՐԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ Բելգիայում բնակվող հայազգի արվեստագետ է, ով ապարանյան քանդակագործական սիմպոզիումին մասնակցում է 2-րդ անգամ:
Արա Բադալյանը Ապարանում 2018 թվականի մայիսի 1-20-ը կազմակերպված քանդակագործության միջազգային 1-ին սիմպոզիումի մասնակիցներից է: Սիրված քանդակագործը «Մեր պապերի սխրանքը» խորագրով սիմպոզիումի աշխատանքը վերնագրել էր ՀԵՐՈՍԱՄԱՐՏ, քանի որ Ապարանի հաղթական ճակատամարտի 100-ամյա հաղթանակին էր նվիրված
Սիմպոզիումին մասնակից սիրելի արվեստագետը
հայտնի է ոչ միայն որպես քանդակագործ, այլև նկարիչ:
Բելգիայից ժամանած Արա Բադալյանն էլ իր մոտեցնում է տալիս ժամանակակից արվեստին. «Ինձ համար ժամանակակից արվեստ գոյություն չունի, որովհետև հիմա արվեստները խառնված են իրար, ու այդ կոկտեյլի մեջ պետք է ստեղծես մի բան, որ մարդկանց մեջ զգացմունքներ առաջացնի: Մեր խնդիրը այն է, որ գնանք դեպի ապագա, ով ինչքան կարող է հեռու, ու բերենք մի բան, որ ոչ ոք չի տեսել: Պետք է ստեղծենք մի բան, որ ինքներս մեզ կարողանանք զարմացնել»:
Այս տարվա սիմպոզիումի խորագրի գաղափարը` ԱՊԱԳԱՅԻ ՇԱՐԺՎՈՂ ԱՐՎԵՍՏ, հղացվել է Արա Բադալյանի մոտ, ով հանդիսանում է նաև միջոցառման կազմկոմիտեի անդամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-23 19:11:48