Նորություններ
Ապարանում տեղի ունեցող միջազգային 2-րդ սիմպոզիումի մասնակից, կանադահայ նկարիչ Լուսնակ
12.06.2019

Ապարանում տեղի ունեցող միջազգային 2-րդ սիմպոզիումի մասնակիցներից է ԿԱՆԱԴԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԼՈՒՍՆԱԿԸ:
Սիրված և ճանաչված հայուհին սիմպոզիումին մասնակցում է գրաֆիտի աշխատանքով: Լուսնակը Ապարանի շենքերից մեկի ճակատային հատվածում նկարելու է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ:
Լուսնակի ստեղծագործական գործունեությունը հիմնականում կենտրոնացված է Կանադայում, սակայն Լուսնակը հայտնի է նաև Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում: Նրա ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՆԿԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԳԵՐԵԼ Է ԱՇԽԱՐՀԸ:
Լուսնակի նկարների ցուցադրությունը, որը կրում էր«Սրտիս դարման» խորագիրը, տեղի ունեցավ «Նուռ» ցուցասրահում:
Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի աշակերտուհի Լուսնակը բազմակողմանի զարգացած արվեստագետ է. նա նկարիչ է, երգահան, թատրոնի դերասան, ով միշտ կազմակերպում է վարպետաց դասեր: