Նորություններ
Ապարանում անցկացվող միջազգային 2-րդ սիմպոզիումի մասնակիցներից է ամերիկաբնակ Կարեն Աշիմյանը
12.06.2019

Ապարանում անցկացվող միջազգային 2-րդ սիմպոզիումի մասնակիցներից է նկարիչ ԿԱՐԵՆ ԱՇԻՄՅԱՆԸ:
Կարենը սիմպոզիումին մասնակցում է գրաֆիտի աշխատանքով և հասցրել է արդեն ավարտել առաջին աշխատանքը, որը զարդարում է Ապարանի Բաղրամյան 46-ի հարակից տարածքի շենքը:
Հայտնի նկարիչը ծնունդով Աբովյանից է, սակայն 27 տարի ապրել է Ամերիկայում, որտեղ սկզբնապես զբաղվել է դասական նկարչությամբ: Վերջին ժամանակներում գործունեության առանցքը ԳՐԱՖԻՏԻ աշխատանքն է:
Կարեն Աշիմյանի աշխատանքները հայտնի են աշխարհի խոշոր քաղաքներում՝ Լոս-Անջելես, Հոլիվուդ, Սանտա-Մոնիկա:
Աշխարհի 30 լավագույն նկարիչների թվում Կարենը մասնակցել է Հոլիվուդի բացվող դարպասների վրա հայտնի մարդկանց նկարելու աշխատանքներին և պատկերել ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻՆ:
Հայաստանում Կարենը ունի արվեստի և յոգայի իր կենտրոնը: