Նորություններ
Քանդակագործության միջազգային սիմպոզիումին մասնակցում է իռլանդացի նկարիչ Դարեկ Սոլուսը
12.06.2019

Իռլանդիայի ներկայացուցիչ ԴԱՐԵԿ ՍՈԼՈՒՍԸ սկսել է իր աշխատանքը Ապարանի բազմաբնակարան շենքերից մեկի պատին։
Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող նկարիչը սիմպոզիումին մասնակցում է գրաֆիտի աշխատանքով: Նրա թեմատիկ նկարները զարդարելու են Ապարանի բազմաբնակարան շենքերի պատերը, որոնք գունային նոր շունչ են հաղորդելու քաղաքին:
Սոլուսի անունը հնչում է աշխարհի խոշոր քաղաքներում՝ Նյու-Յորք, Լոնդոն, Մայամի, Մոնրեալ, Դուբլին: Այդ քաղաքների շենքերի պատերը զարդարված են հենց Սոլուսի նկարներով, նրա աշխատանքներին անդրադառնում են հեղինակավոր ամսագրեր, հեռուստաընկերություններ: Նրա հետ են համագործակցում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Universal
Studios, Dublin City Council, Sony, Nokia, RTE, և Dublin Whiskey Company