Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ընթանում է քանդակագործության միջազգային սիմպոզիումը

11.06.2019

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում հունիսի 1-20-ը ընթանում է «Ապագայի շարժվող արվեստ» խորագիրը կրող քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող այս հետաքրքիր և կարևոր միջոցառման շրջանակում Արագածոտնի մարզում են համախմբվել համաշխարհային ճանաչում ունեցող 22 քանդակագործներ՝ աշխարհի 15 երկրից:
Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրի հարակից տարածքում 20 օր շարունակ ստեղծագործական տարերքի մեջ են Ապարանյան միջազգային սիմպոզիումի մասնակիցները՝ հայտնի քանդակագործներ Ջոյ Հեյլենը (Ավստրալիա), Քերեն Մաչեր Նեստան(Պերու), Դարեկ (Սոլուս) Օ’Սուլլիվանը(Իռլանդիա), Մուանդալ Մուանյեկվան (Տանզանիա) Բոգդան Ադրիան Լեֆտերը (Ռումինիա) և ուրիշներ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն օրեր առաջ այցելել է Ապարան, ծանոթացել սիմպոզիումի ընթացքին:
Ապարանյան միջավայրում այս օրերին ստեղծագործող հանրահռչակ քանդակագործներին կներկայացնենք և նրանց կերտած աշխատանքների մասին կպատմենք մեր առաջիկա հրապարակումներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21