Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
01.05.2019

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առթիվ:
Մեր լուսավոր ապագայի հիմքը մեր մտքի ուժի ու աշխատանքի մեջ է: Հայաստանում բարեկեցիկ ապրելու միակ հնարավորությունը աշխատանքն է և այդպես լինելու է միշտ:
Մեր բոլոր խնդիրները լուծելի են և մենք մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով հերթով լուծելու ենք դրանք:
Մեկնարկած տնտեսական հեղափոխությունը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ջանքը: Կասկած չունեմ, որ արդյունքում մենք ապրելու ենք ավելի հզոր, զարգացած ու երջանիկ Հայաստանում:
Կրկին շնորհավորում եմ այս խորհրդանշական տոնի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն ու նորանոր աշխատանքային նվաճումներ: