Նորություններ
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ապրիլի 24-25-ին
24.04.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կարբիի Ձոր հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով ս.թ. ապրիլի 24 -ին՝ ժամը 08:00-ից մինչև ապրիլի 25-ը ժամը 08:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Փարփեցի, Գ. Լուսավորիչ, Պ. Պռոշյան, Հ. Թումանյան, Արագածի, Ալիշան, Ալազան, Չուխաջյան, Խորենացի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ