Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի նախաձեռնությամբ Գառնահովիտ համայնքում կազմակերպվել է ծառատունկ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծառատունկ է կազմակերպվել Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքում:
Մարզպետը Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի Հայոց_ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ապա համայնքի ղեկավարի և բնակիչների հետ եկեղեցուն կից այգում եղևնիներ է տնկել:
Ծառատունկից հետո մարզպետն այցելել է Զովասար համայնքի գերեզմանատուն և խորհրդանշական եղևնի է տնկել ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Մորուք_Կարոյիգերեզմանին:
Հերոսի աճյունը Համադանի հայկական գերեզմանատնից 1993 թվականին տեղափոխվել է Զովասար և հողին է հանձնվել կնոջ՝ Մարթայի շիրմի կողքին:
- Ես ուզում եմ, որ այս ծառը դառնա հայ ժողովրդի հարատևության խորհրդանիշ: Աճեցված լինելով սերմից՝ այն իր մեջ կրում է օրվա խորհուրդը: 104 տարի առաջ մենք շատ ծանր օրեր ենք ունեցել, կարելի է ասել՝ մնացել էինք մի սերմի չափ, բայց միավորվելով՝ այդ սերմից դարձանք ժողովուրդ ու կերտեցինք պետություն: Թեպետ այժմ մենք փոքրաթիվ ենք, բայց փոքր ազգ չենք, մենք հզոր ազգ ենք: Ես վստահ եմ, որ մեր ջանքով ու քրտինքով մեր հերոսների սխրանքներին և երեխաների ժպիտներին արժանի պետություն ենք ստեղծելու, -ասել է մարզպետը:
Կատարված այցի ընթացքում մարզպետը բնակիչների հետ զրուցել է համայնքներին առնչվող տարատեսակ խնդիրների մասին և պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51