Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն

18.04.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով:
Միջոցառման նպատակն էր ստուգել «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման» և «ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության տարհանման» պլանների իրատեսությունը, բացահայտել և վերլուծել կոնկրետ իրավիճակում դրանց իրականացման հետ կապված խնդիրները:
Ուսումնավարժության ընթացքում կազմվել և հաստատվել են անհրաժեշտ բոլոր իրավական ակտերը, գործողություներն ընթացել են շտաբային ուսումնավարժության իրավիճակի զարգացման պլանին համապատասխան:
Լսելով մասնակիցների ոլորտային զեկույցները՝ Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի նախագահ, մարզպետ Դավիթ Գևորգյանը մատնանշել է խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ տվել է հանձնարարականներ:
Կարևորելով քաղաքացիական պաշտպանության ոլորտը՝ մարզպետը դրական է գնահատել իրականացված աշխատանքները և նշել է, որ աղետի դեպքում խուճապային դրության մեջ չհայտնվելու, ցանկացած իրավիճակում արագ արձագանքելու համար անհրաժեշտ է կազմել իրատեսական պլաններ՝ պահպանելով դրանց բովանդակային իմաստը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36