Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

17.04.2019

 Սիրելի՛ եզդի քույրեր և եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր վերածնունդը և նոր տարին խորհրդանշող այս գեղեցիկ տոնի՝ Մալաքե Թաուսի առթիվ:
Ապրելով կողք-կողքի՝ հայ և եզդի ժողովուրդները համատեղ ջանքերով բազմաթիվ հաջողությունների են հասել, մենք կիսել ենք միմյանց դժվարություններն ու ուրախությունները:
Որպես Արագածոտնի մարզպետ՝ ես իմ մշտական ուշադրության ներքո եմ պահում մարզում եզդիաբնակ համայնքների խնդիրները և առանձնահատուկ պատասխանատվությամբ եմ վերաբերում դրանց լուծմանը:
Միանալով ձեր ուրախությանը՝ մաղթում եմ, որ ձեր օջախներում միշտ առատություն, համերաշխություն, բարօրություն և երջանկություն տիրի:

Լավագույն ցանկություններով`

ՀՀ Արագածոտնի մարզպետ
Դավիթ Գևորգյան
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36