Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ շաբաթօրյակ
13.04.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր մարզպետարանում տեղի ունեցավ շաբաթօրյակ, որին մասնակցեց ողջ անձնակազմը:
Աշխատակիցները համատեղ ուժերով մաքրեցին աշխատասենյակների պատերը, հատակը, պատուհաններն ու դռները, հեռացվեցին ավելորդ իրերն ու պարագաները, կարգի բերվեց նաև միջանցքներն ու բակային տարածքը:
Մարզպետարանում շաբաթօրյակները շարունակական են լինելու, և աշխատակիցները մշտապես հոգ են տանելու մաքուր ու բարեկարգ միջավայր ունենալու համար: