Նորություններ
Կայացավ ծառատունկ
13.04.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը իրականացրել են խոստացված ծառատունկը։ Եղևնիներ են տնկվել Աշտարակի քաղաքային զբոսայգում:
Ծառատունկին մասնակցել են նաև մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցները և համայնքի բնակիչներ:
Ծառատունկի ընթացքում մարզպետը հայտնել է զբոսայգու այդ հատվածը մարզպետարանի հոգածության ներքո վերցնելու իր որոշման մասին: Նա կոչ է արել գործընկերներին՝ խնամել ծառերը, կանոնավոր ջրել, հաճախակի այցելել և մաքրել դրանց շրջակայքը: Մարզպետը նշել է նաև,որ առաջիկայում մտադիր է տարածքը բարեկարգել, տեղադրել նստարաններ և այն վերածել մարզպետարանի խնամքի տակ գտնվող փոքրիկ պուրակի:
Ծառատունկի ավարտից հետո մարզպետն ու քաղաքապետը շրջել են այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, բարեկարգման առաջիկա ծրագրերին և քննարկել են քաղաքի զարգացման տեսլականը:
Արագածոտնի մարզում ծառատունկն այսուհետ կդառնա ավանդական: