Նորություններ
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում
12.04.2019
Ֆրանկոֆոնիայի երկամյակի շրջանակներում այսօր Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում:
«Մեր բարեկամ Ֆրանսիան» խորագիրը կրող միջոցառման ընթացքում հյուրերն ունկնդրեցին Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտների կատարումները, կայացավ ֆրանսահայ գործիչներին նվիրված ցուցադրություն, գեղարվեստի դպրոցի սաները ներկայացրին իրենց ստեղծագործությունները:
Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցի աշակերտները հանդես եկան ֆրանսերեն լեզվով ասմունքով, դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեց ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի վերաբերյալ ինտելեկտուալ մրցույթ:
Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Երկու հայրենիքի զավակները» ուսանողական թատերական ներկայացումը: