Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի քննարկումը

10.04.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի շուրջ քննարկում:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանը համայնքների խնամակալության հոգաբարձության հանձնաժողովների քարտուղարներին, հանրակրթական դպրոցների, առողջապահական կազմակերպությունների, ոստիկանության ստորաբաժանումների, սոցիալական տարածքային գործակալությունների ներկայացուցիչներին ներկայացրեցին օրենքի դրույթները:
Քննարկումն անցավ մարզում գրանցված անհատական դեպքերի, օրինակների վերլուծությամբ, որոնց կապակցությամբ ներկաներն արտահայտեցին իրենց տեսակետները:
Հնչեցին մի շարք հարցադրումներ և առաջարկներ, որոնց տրվեցին պարզաբանումներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բռնության դեպքերի նվազման և քննության գործընթացքում մարզպետարանի, հետաքննության մարմինների, ՏԻՄ-երի, դպրոցի, սոցիալական ծառայության և շահագրգիռ այլ կողմերի համագործակցված աշխատանքի կարևորությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14