Տպել
Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2019
Սիրելի՛ մայրեր,
Շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և երախտագիտությունս հայտնում ձեր սիրո, նվիրման և անսահման հոգատարության համար:
Ապրիլի 7-ն ամփոփում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրվա խորհուրդը:
«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)
Թանկագի՛ն մայրեր, միշտ եղեք առողջ, երջանիկ, սիրված ու գնահատված:
Խոնարհվում եմ ձեր առջև...